ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրագրողներից է լսում, որ առաջիկայում պետք է հրաժարական տա։ Կառավարության նիստից հետո Դումանյանը նման կերպ արձագանքեց լրագրողների հարցին, թե ճի՞շտ են մամուլում շրջանառվող լուրերը, որ առաջիկայում կառավարությունում հրաժարականներ կլինեն, այդ թվում և նա կհեռանա պաշտոնից;
«Անկեղծ ասած` առաջին անգամ լսեցի այդ մասին։ Նորություն էր սա»,–ասաց Դումանյանը։
Նրա խոսքով` ինչպես իր, այնպես էլ մյուսների հրաժարականի մասին լուրերը լրագրողներից է լսում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում փոփոխություններ է նախապատրաստում։