Աննախադեպ պատժամիջոցները չեն խաթարել Ռուսաստանի ֆինանսական կայունությունը. Միշուստին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը. Արխիվային լուսանկար
Ռուսաստաննայսօր վերակազմավորում է իր ֆինանսական ինքնիշխանությունը։ Դա պահանջում է ստեղծել ճարտարապետություն, որը բացառում է երրորդ երկրների ազդեցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանիդեմ աննախադեպ պատժամիջոցները չկարողացան խաթարել նրա ֆինանսական կայունությունը։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Մոսկովյան ֆինանսական համաժողովում։
«Մեր երկրի դեմ աննախադեպ պատժամիջոցներ են սահմանվել։ Բայց նախաձեռնողներն իրենց հիմնական նպատակին չեն հասել։ Չկարողացան խախտել մեր ֆինանսականկայունությունը», - ասել է նա։
Միշուստինի խոսքով՝ կառավարությանը Ռուսաստանի Բանկի հետ համատեղ հաջողվել է էապես հարթել ՌԴ քաղաքացիների ու բիզնեսի դեմ ոչ բարեկամական գործողությունների բացասական ազդեցությունը:
Նա նշել է, որիրականացվել են կապիտալի արտահոսքի զսպման, բանկերի և այլ պրոֆիլային կազմակերպությունների անխափան աշխատանքի ապահովման միջոցառումներ, ամրապնդվել է ռուբլու փոխարժեքը:
Միշուստինն ասել է, որ նավթի ու գազի արտահանումից ստացվող եկամուտները գրեթե կիսով չափ աճել են, ինչն այդ արտահանումը սահմանափակելու փորձերի սպասելի հետևանք էր:
Ռուսաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է օտարերկրյա ներդրողների ու արժեթղթերի մուտքը Ռուսաստանի բորսային շուկա հեշտացնելու անհրաժեշտությունը:
Վարչապետ Միշուստինի խոսքով՝ Ռուսաստանն այսօր վերակազմավորումէ իր ֆինանսական ինքնիշխանությունը։ Դապահանջում է ստեղծել ճարտարապետություն, որը բացառում է երրորդ երկրների ազդեցությունը։
Միխայիլ Միշուստինն անդրադարձել է նաև միջազգային հաշվարկների բազմաբևեռ համակարգի ստեղծման հնարավորությանը: Դա, ըստ նրա, հնարավոր է դոլարի օգտագործումը կրճատելով։