ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Այսօր ադրբեջանական գերությունից Հայաստան են վերադարձել 5 ռազմագերիներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։ Հայտնի են նրանց անունները։
1.Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի,
2.Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,
3.Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի,
4.Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի,
5.Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր:
«Ողջունում ենք այս գործողությունը՝ որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ադրբեջանի գերագույն դատարանը մեղմել է 4 հայ ռազմագերիների դատավճիռն ու նրանց ազատ արձակել։ Միաժամանակ, Telegram-ալիքները հայտնում էին 5 հայ ռազմագերիների վերադարձի մասին։
Այս տարի սա ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների թվով երրորդ փոխանցումն է։ Փետրվարի սկզբին Բաքուն վերադարձրել է 8 զինվորականների, մայիսի վերջին փոխանցել է ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին, որը մեկ ամիս առաջ էր հայտնվել ադրբեջանական տարածքում:
Ավելի վաղ Բաքուն հաստատել էր 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։
Պաշտոնական Երևանը պնդում է, որ այդ թիվն ավելի մեծ է, իսկ իրավապաշտպանների տվյալներով՝ ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 մարդ։ Միաժամանակ, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում 303 մարդ համարվում է անհետ կորած։