Վստահում եմ ՄԱԳԱՏԷ–ի` Զապորոժիեի ԱԷԿ–ի վերաբերյալ զեկույցին. Պուտին

Զապորոժիեի ԱԷԿ–ի գնդակոծվող տարածքը
Զապորոժիեի ԱԷԿ–ի տարածքում չկա ռազմական տեխնիկա, չնայած ՄԱԳԱՏԷ–ի զեկույցում այդ մասին հիշատակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վստահում է Զապորոժիեի ԱԷԿ–ում իրավիճակի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ–ի զեկույցին, թեև ատոմային գործակալությունը գտնվում է ԱՄՆ և ԵՄ ճնշման տակ և չի կարող ուղղակիորեն ասել, որ էլեկտրակայանի գնդակոծություններն Ուկրաինայի տարածքից են։
«ՄԱԳԱՏԷ–ն պարտաճանաչ միջազգային կազմակերպություն է, և դրա ղեկավարը շատ պրոֆեսիոնալ մարդ է։ Նրանք, բնականաբար, գտնվում են այն պետությունների ճնշման տակ, որտեղ աշխատում են, այդ թվում ԱՄՆ–ի, եվրոպական երկրների, և չեն կարող ուղիղ ասել, որ ուկրաինական տարածքից են գնդակոծությունները։ Դրանք շատ ակնհայտ բաներ են։ Երևում է, թե որտեղից են արկերը թռչում Էներգոդարի վրա` ջրամբարի հակառակ կողմից»,– ասել է Պուտինը` ելույթ ունենալով Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
Նա ընդգծել է, որ ԶԱԷԿ–ի տարածքում ռազմական տեխնիկա չկա, ոչինչ չկա հանելու։
Պուտինի խոսքով` գլխավոր վտանգը ոչ թե ռեակտորի ուղղությամբ, այլ Զապորոժիեի ԱԷԿ–ում միջուկային վառելիքի պահեստին հարվածելն է։
Նա անհեթեթություն է անվանել պնդումները, թե Ռուսաստանն ինքն է իր ուղղությամբ կրակում Զապորոժիեի ԱԷԿ–ում, այնտեղ HIMAR–ի հրթիռների բեկորներ կան։