ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ–ում, Կանզասի նահանգապետ Լորա Քելլիին Հայաստան է հրավիրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարարը Քելլիի հետ հանդիպման ժամանակ նրան ներկայացրել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության, մասնավորապես` Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի միջև համագործակցության հեռանկարները։
Կանզասի նահանգապետի հռչակագրով սեպտեմբերի 7-ը հայտարարվել է Հայաստան-Կանզաս գործընկերության օր։
Հիշեցնենք, որ Պապիկյանը սեպտեմբերի 5-ին է աշխատանքային այցով մեկնել ԱՄՆ: