Քիմ Քարդաշյանը խիստ քննադատության է արժանացել նոր կիսամերկ կերպարի համար

Քիմ Քարդաշյան. Արխիվային լուսանկար
Ամերիկահայ հեռուստաաստղը կիսամերկ լուսանկարվել է ԱՄՆ դրոշի ֆոնին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որի լուսանկարը հայտնվել է American Dream Issue ամսագրի հատուկ թողարկված համարի շապիկին, խիստ քննադատության է արժանացել երկրպագուների կողմից։ Նշենք, որ Քարդաշյանը նոր կերպարով զարմացրել, նույնիսկ զայրացրել է երկրպագուներին. նա կիսամերկ լուսանկարվել է ԱՄՆ դրոշի ֆոնին:
Նշված կերպարի համար Քիմը գունաթափել է հոնքերը:
«Սա ինչ է, գրողը տանի», «Մի՞թե սա Քիմն է, անճանաչելի է», «Այս կինը խելագարվել է»,–գրել են նրանք։
Աստղի երկրպագուներից շատերն էլ փորձել են նրան պաշտպանել, հայտարարելով, որ նման կերպարը դժվար թե Քիմն իր ցանկությամբ ընտրեր։ Նրանք վստահ են, որ դա արվել է ամսագրի համար։
Քարդաշյանը ոչ մի կերպ չի մեկնաբանել երկրպագուների վրդովմունքը։