ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կին է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայության մամուլի բաժինը։
«Քաղաքացու մոտ ՔԿՀ–ի օպերատիվ բաժնի ծառայողները հայտնաբերել են կեղծ անձնագիր և ամուսնության վկայական»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Հավելենք, որ երկարատև տեսակցության ժամկետը սահմանված կարգով 3 օր է։