Կարեն Խաչանովն առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մրցաշարի կիսաեզրափակիչ

Այսպիսով, Խաչանովը կվերադառնա աշխարհի լավագույն թենիսիստների լավագույն քսանյակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս է եկել ԱՄՆ-ի բաց առաջնության (US Open) կիսաեզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Sports.ru կայքը։
Սա Նյու Յորքում ընթացող Մեծ սաղավարտի մրցաշարի վերջին մրցաշրջանն է։ Մինչև այս 26-ամյա ռուսաստանցին US Open-ում երրորդ շրջանից առաջ չէր անցել։
27-րդ համարի տակ Խաչանովը 1/4 եզրափակչում հաղթել է ավստրալացի Նիկ Կիրյոսին (23 համար)՝ 7։5, 4:6, 7:5, 6:7 (3:7), 6:4 հաշվով։ Թենիսիստները կորտում անցկացրել են 3 ժամ 39 րոպե։
Այդ խաղից առաջ ավստրալացին ընդամենը երեք պարտություն ուներ 14 հինգ սեթանոց խաղերում։
Կիսաեզրափակիչում Խաչանովը կհանդիպի Նորվեգիան ներկայացնող Կասպեր Ռուուդի հետ, որն ավելի վաղ քառորդ եզրափակիչում հաղթել էր իտալացի Մատեո Բերետինիին:
26-ամյա Խաչանովը Մեծ սաղավարտի մրցաշարի կիսաեզրափակիչում առաջին անգամ է խաղալու: Մինչ այդ նրա լավագույն արդյունքը «Ռոլան Գարոսի» (2019), «Ուիմբլդոնի» (2021) և ԱՄՆ-ի բաց առաջնության (2022) քառորդ եզրափակիչ դուրս գալն էր: