Հռոմի Պապը հայտարարել է ընթացող համաշխարհային պատերազմի մասին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը. Արխիվային լուսանկար
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կոչ է արել մարդկությանն ապրել ներդաշնակության և համերաշխության մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել կանգնեցնել ընթացող երրորդ համաշխարհային պատերազմը։ Այս մասին նա հայտնել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր ընդունելության ժամանակ։
«Ես խնդրում եմ բոլորին մեր ժամանակի բոլոր ռազմական սցենարների դեմ լինել խաղաղություն կերտողներ և աղոթել, որ ամբողջ աշխարհում տարածվեն ներդաշնակության և հաշտեցման մտքերն ու ծրագրերը։ Այսօր մենք համաշխարհային պատերազմ ենք ապրում, խնդրում եմ, եկեք կանգնեցնենք»,– ասել է Ֆրանցիսկոս Պապը։
Մեկ շաբաթ առաջ Հռոմի Պապը հիշել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու տարելիցի մասին, ընդգծելով, որ այժմ մարդկությունն արդեն սկսել է երրորդը։ Նույն միտքը նա ասել էր նաև հունիսին` «Հիսուսի միաբանության» (ճիզվիտների միաբանություն) եվրոպական պարբերականների ղեկավարների հետ զրույցում։