Հրդեհ Արտաշատի խճուղու տարածքում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է` սկզբնական շրջանում կրակը բավական թեժ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Այսօր երեկոյան հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշատի խճուղու տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նշվում է, որ ժամը 19։21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 18 հասցեում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ։
Իջևանի գինու գործարանի հարակից անտառի հրդեհը մարվել է
Ի դեպ` սոցցանցերում տարածվել է հրդեհի բռնկման տեսանյութը, որտեղ երևում է, որ սկզբնական շրջանում կրակը բավական թեժ է եղել։