ՀՀ–ից 12 շախմատիստ է մասնակցում աշխարհի պատանիների առաջնությանը

Մրցաշարին Հայաստանը ներկայացնող շախմատիստները հանդես կգան մինչև 14, 16 և 18 տարեկանների խմբերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի պատանիների (14-18 տարեկան) առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ–ն։
Նշվում է, որ Հայաստանը մրցաշարին ներկայացված է 12 շախմատիստով, որոնք հանդես կգան մինչև 14, 16 և 18 տարեկանների խմբերում:
Հայաստանի 3 ներկայացուցիչներ աշխարհի 100 լավագույն շախմատիստների թվում են
Հայաստանի թիմում ընդգրկված են Բենիկ Աղասարովը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ալեքս Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Սարգիս Սարգսյանը, Անի Ավետիսյանը, Մարիա Գալստյանը, Մարիամ Խաչատրյանը, Մարիամ Մկրտչյանը և Վերոնիկա Խաչատրյանը:
Աշխարհի պատանեկան առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 5-ին և կտևի մինչև սեպտեմբերի 17-ը: