ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հերքելով ադրբեջանական կողմի տարածած լուրերը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ-ի լիարժեք վերահսկողության ներքո:
Նշենք, որ այսօր առավոտյան էլ ՀՀ ՊՆ–ն հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։