Հայաստանում ուզում են ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել, կլինկերինը` վերացնել

Բաբկեն Թունյանի խոսքով` նախագծի ընդունման արդյունքում կվերանականգնվի ցեմենտի շուկայի հավասարակշիռ մրցակցային վիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է առաջարկ` ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5.000 դրամով (մեկ տոննայի համար 14.000 դրամի փոխարեն սահմանելով 9.000 դրամ), իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել:
Հանձնաժողովում այս մասին ասել է պատգամավոր Բաբկեն Թունյանը, որը պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ հեղինակել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:
Հայաստանը կերկարաձգի Իրանից ցեմենտի ներմուծման արգելքը
Նրա խոսքով` օրենքի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ:
Նախագծի ընդունման արդյունքում կվերականգնվի ցեմենտի շուկայի հավասարակշիռ մրցակցային վիճակը՝ կանխելով շուկայի հետագա կենտրոնացումը, գների չհիմնավորված աճը:
Հարակից զեկույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախագծի վերաբերյալ ներկայացրել է կառավարության դրական կարծիքը:
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Մրցե՞լ Իրանի հետ. Հայաստանի ցեմենտի գործարանները դեմ են օրինագծին
Հանձնաժողովն ԱԺ խորհրդին կառաջարկի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: