Հայաստանից 12 բռնցքամարտիկներ մեկնել են Մեքսիկա` մրցումների

Մեքսիկա մեկնած խմբում ընդգրկվել են տարբեր քաշային կարգերի մարզիկներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մեքսիկա՝ մասնակցելու պրոֆեսիոնալ մենամարտերի։ Տեղեկությունը հայտնում է Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիան։
Նշվում է, որ Մեքսիկա են մեկնել 12 մարզիկ` 52 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 53,5 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, 57 կգ քաշայիններ Էրիկ Թոխյանն ու Ժիրայր Սարգսյանը, 59 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 61 կգ քաշային Համլետ Մնացականյանը, 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 66 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, 67 կգ քաշայիններ Արմեն Մաշակարյանն ու Արսեն Պողոսյանը, 80 կգ քաշայիններ Մելքոն Մելքոնյանն ու Ռաֆայել Սիմոնյանը։
Հայ մարզիկները Մեքսիկա են մեկնել մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ։
Հայաստանի պատվիրակության ղեկավարն է ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանը։