ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 7-ին, ժամը 19։00-ին Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը (կմ0+500 հատված) ժամանակավորապես փակվելու է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրականացվելու են ժայռաբեկորի պայթեցման և արհեստական քարաթափման աշխատանքներ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը հայտնել էր` նշված հատվածում տեղի է ունեցել քարաթափում 70-80 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ավտոճանապարհը փակվել էր։