ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Մ2 միջպետական ճանապարհի Գնդեվազ-Ջերմուկ հատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Հայտնել էինք, որ այսօր ժամը 01։53-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 2-րդ ոլորանի վրա տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը փակվել էր։
«Կատարվել են թափված քարերի մաքրման աշխատանքներ»,–ասված է դեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Իրականացվել է ժայռաբեկորի պայթեցման և արհեստական քարաթափման աշխատանքներ։
Այդ աշխատանքներից հետո էլ ճանապարհը երկկողմանի բացվել է։