Բերքաբերի ջրամբարում հայտնաբերված դիակի վրա պատռված վերքեր են եղել. քրգործ է հարուցվել

Ջրամբարից դուրս բերված քաղաքացին որոնվում էր Իջևանի բաժնի կողմից` որպես անհետ կորած։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Տավուշի Բերքաբեր գյուղի ջրամբարում հայտնաբերված քաղաքացու դիակի կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի աջ հատվածի և այտի շրջանում պատռված վերքեր են հայտնաբերվել, հայտնում է քննչական կոմիտեն։
Արդեն հայտնել էինք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 14:44-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Բերքաբեր գյուղի ջրամբարում ջրահեղձված քաղաքացի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով` սպանության հատկանիշներով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը. նա ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որոնվող, անհետ կորած, Արագածավան բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1961թ.-ին: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Արագածավանի բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: