Բերդյանսկի պարետ Արտյոմ Բարդինը բժիշկների հսկողության տակ է

Բերդյանսկ քաղաքի պարետ Արտյոմ Բարդինին ավտոմեքենան
Զապորոժիեի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Բերդյանսկի պարետի մեքենան պայթեցրած հանցագործների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Պայթյունից վիրավորված Բերդյանսկ քաղաքի պարետ Արտյոմ Բարդինը բժիշկների հսկողության տակ է։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին։
«Նրա առողջական վիճակն ամբողջությամբ վերահսկվում է, բժիշկները վստահություն ունեն, որ նա ողջ կմնա, երիտասարդ օրգանիզմ է։ Առողջություն ենք մաղթում»,- ասել է նա։
Նա հավելել է, որ պարետի մեքենան պայթեցրած հանցագործների որոնողական աշխատանքները շարունակվում են։
Վլադիմիր Ռոգովը հերքել է Բերդյանսկ քաղաքի պարետի մահվան լուրը
Հիշեցնենք` այսօր Բերդյանսկի կենտրոնում՝ քաղաքի վարչակազմի շենքի մոտ, պայթյուն էր հնչել։ Իշխանությունը դա ահաբեկչություն էր որակել։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ պայթեցվել է քաղաքի պարետ Արտյոմ Բարդինին պատկանող ավտոմեքենան։ Նա ծանր վիճակում հոսպիտալացվել էր։
Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտնել էր, որ Բերդյանսկի պարետի դեմ մահափորձի հետևում Զելենսկու ռեժիմի ահաբեկիչներն են կանգնած։