ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Պենտագոնը մշակում է ուկրաինական զորքերին երկարաժամկետ աջակցության ծրագիր, այդ թվում՝ նախապատրաստության հետ կապված, հայտնում է CNN-ը։
«Պաշտպանության նախարարության երեք ներկայացուցիչների խոսքով՝ Պենտագոնը մանրամասն վերլուծություն է նախապատրաստում` մշակելով միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարով ուկրաինական զորքերին աջակցելու միջոցներ»,–հաղորդում է հեռուստաալիքը:
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ուկրաինային կաջակցեն ոչ միայն ռուսական հատուկ գործողության ժամանակաշրջանում, որը, ինչպես կարծում է Վաշինգտոնը, երկարատև կլինի, այլ նաև դրանից հետո՝ հաջորդող 5 տարիների համար։
Վերլուծական աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ կամ երկու ամսում։
Ավելի վաղ Պենտագոնն արդեն հայտնել էր Ուկրաինային «ապագայի համար» զենք մատակարարելու ծրագրերի մասին։