31-ամյա տղամարդը Երևանի կենտրոնում փորձել է օտարերկրացի կնոջ պայուսակից հեռախոս գողանալ

Արխիվային լուսանկար
Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է շեղբի 7 սմ երկարությամբ ծալովի դանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում 31-ամյա տղամարդը փորձել է օտարերկրացի կնոջ պայուսակից բջջային հեռախոս գողանալ, հայտնում են ոստիկանությունից։ Ոստիկանները կանխել են հանցագործությունն ու տղամարդուն բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին, ժամը 21.40-ին։ Ոստիկանություն է հրավիրվել նաև օտարերկրացի կինը։
Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է 7 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
31-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: