Վթար Սյունիքում. 5 տուժածներից 4-ը պատանիներ են

Opel Vectra մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Տուժածներն անչափահաս տղաներ են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 17։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Ռուբեն Բ․-ն, Գորիս-Տեղ ավտոճանապարհի 18 կմ հատվածում, իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և աջակողմյան հատվածում կողաշրջվել»,- գրում է կայքը։

Վթարի հետևանքով վարորդ Ռուբեն Բ․-ն, ուղևորները՝ Սյունիքի մարզի բնակիչներ 16-ամյա Ռաֆիկ Մ․-ն, 16-ամյա Մանվել Կ․-ն, 15-ամյա Հայկ Կ․-ն, 16-ամյա Նարեկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Վթարի դեպքով նախաձեռվել է վարույթ։
Բեռնատարը Երևան-Արմավիր ճանապարհին բախվել է Ford Transit-ին. կան տուժածներ