«Տինկոֆը» դեպի Հայաստան բիզնեսի համար փոխանցումները կիրականացնի ՀՀ դրամով

Այս պահին իրավաբանական անձինք կարող են ՀՀ-ից ԱՄՆ դոլարով և եվրոյով վճարումներ կատարել առանց գումարի սահմանափակման:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. «Տինկոֆ» բանկը շուտով իրավաբանական անձանց համար կսկսի փոխանցումներ իրականացնել դեպի Հայաստան և Ուզբեկստան ազգային արժույթներով՝ պայմանավորված երկու երկրների հետ արտահանման-ներմուծման ծավալների ավելացմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով վարկային կազմակերպության մամուլի ծառայությանը։
«Տինկոֆ» բիզնես պրոդուկտի բաժնի ղեկավար Լեոնիդ Նազարովի խոսքով` Հայաստանից Ռուսաստան ապրանքների ընդհանուր ներմուծումը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ առաջին կիսամյակում աճել է մեկուկես անգամ, իսկ արտահանումը` 42 տոկոսով։ Ուզբեկստանից Ռուսաստան ներմուծումն աճել է 45%-ով, իսկ արտահանումը` 27%-ով։
ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները կարող են ՌԴ-ից փոխանցումները ստանալ դրամով
Նշվում է, որ այժմ իրավաբանական անձինք կարող են «Տինկոֆի» միջոցով ՀՀ-ից և Ուզբեկստանից ԱՄՆ դոլարով և եվրոյով վճարումներ կատարել առանց գումարի սահմանափակման:
Բացի այդ, «Տինկոֆի» բիզնես հաճախորդներն այժմ կարող են արժութային վճարումներ կատարել Չինաստանին դոլարով և յուանով: