Սփյուռքահայ 40 մասնագետներ աշխատել են ՀՀ 19 պետական կառույցներում

Սփյուռքահայ 40 մասնագետներ աշխատել են ՀՀ 19 պետական կառույցներում
Ծրագրի ամփոփմանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնել է, որ 14 երկրներից ժամանած մասնագետների 70 տոկոսը ծրագրի ավարտից հետո էլ մնում է Հայաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Սփյուռքահայ 40 մասնագետներ ավարտել են ՀՀ կառավարման համակարգում աշխատանքը և ստացել վկայականներ: Նրանք արդեն մեկ տարի հայրենիքում էին և սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով ներգրավվել էին Հայաստանի պետական համակարգում:
Ծրագրի ամփոփմանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնել է, որ 14 երկրներից ժամանած հայ մասնագետներն անցած մեկ տարում աշխատել են ՀՀ 19 պետական կառույցներում:
Զարեհ Սինանյանը
Զարեհ Սինանյանը պետական ծրագրի իրականացումը կարևորել է հատկապես հայրենադարձության բաղադրիչով։ «Միայն այն հանգամանքը, որ արդեն երկու տարի «իԳործ»-ականների 70 տոկոսից ավելին Հայաստանում է, խոսում է ծրագրի արդյունավետության մասին: Նրանց մի մասը մնում է պետական համակարգում, մի մասն էլ աշխատանքի է անցնում մասնավոր հատվածում»,-ասել է Սինանյանը:
«իԳործ»-ի մասնակիցները մասնավորապես աշխատել են գիտության, կրթության համակարգում, էկոնոմիկայի, ներդրումային քաղաքականության, շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական ապահովության, հայրենադարձության աջակցության, թվային տնտեսության զարգացման, հանրային ծառայությունների թվայնացման, կրիպտոարժույթի հետազոտության, ճանապարհային անվտանգությանն առնչվող ծրագրերի, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, առաջնային բուժօգնության ծառայությունների բարելավման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ու կինոոլորտում։
Սփյուռքահայ 40 մասնագետներ աշխատել են ՀՀ 19 պետական կառույցներում