Մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 20–ամյա զինծառայող. ՀՀ ՊՆ

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի արևելյան սահմանի մարտական դիրքերից մեկում 20–ամյա զինվոր է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.)»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:
Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Հայկական կողմը Վարդենիսից չի կրակել. ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանցիների տարածած լուրը