ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. «Հյուսիսային հոսքի» տուրբինի վերանորոգման սպասարկում չի իրականացվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այնտեղ ստեղծվել է մի իրավիճակ, որը մեր տեխնիկական կանոնակարգով պոտենցիալ վտանգ է ներկայացնում աշխատանքի համար` «Գազպրոմը» հայտնել է նավթի արտահոսքի մասին։ Սպասարկում է անհրաժեշտ, ինչն անհնար է։ Թե ինչ կլինի տեխնոլոգիապես` հավանաբար ավելի լավ կլինի մանրամասն հարցնել «Գազպրոմի» ներկայացուցիչներից»,– ասել է Պեսկովը։
ՌԴ մամուլի խոսնակը ցավով է արձանագրել, որ նմանատիպ իրավիճակի պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է եվրոպական և այն պետությունների վրա, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ:
Նշենք, որ ավելի վաղ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք» գազատարի գործող վերջին տուրբինի հիմնանորոգումն այս պահին անհնար է իրականացնել հակառուսական պատժամիջոցների պատճառով։ Ըստ նրա` ընթացիկ աշխատանքների շրջանակում կպարզվեն բոլոր տեխնիկական և տեխնոլոգիական ռիսկերը, որոնք հնարավոր է ժամանակին վերացնել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 194-րդ օրը։