Հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար ՔՊ–ն կառաջադրի Տիգրան Հակոբյանի թեկնածությունը

Տիգրան Հակոբյանը. Արխիվային լուսանկար
Տիգրան Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը ՀՌՀ–ում կավարտվի օրեր անց: Փաստորեն, իշխանությունը որոշել է չփոխարինել Հակոբյանին այլ անձով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կառաջադրի հանձնաժողովի գործող նախագահ Տիգրան Հակոբյանի թեկնածությունը:
Ինչպես հայտնում են ԱԺ–ից, այդ հարցն այսօր քննարկել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Հանձնաժողովի անդամները դրական են գնահատել Տիգրան Հակոբյանի աշխատանքը ոլորտում: Վերջինիս թեկնածությանը կողմ է քվեարկել հանձնաժողովի 6 անդամ, դեմ ձայներ չեն եղել:
Բանն այն է, որ Տիգրան Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը ՀՌՀ–ում կավարտվի օրեր անց: Եվ, փաստորեն, իշխանությունը որոշել է չփոխարինել Հակոբյանին այլ անձով։
Տիգրան Հակոբյանը 62 տարեկան է։ 1988 թ–ից աշխատում է հեռուստառադիոյի ոլորտում:
Թեկնածուի առաջադրման հարցի քննարկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: