Գերմանիան չի կարող միանգամից հրաժարվել ռուսական էներգառեսուրսներից. ԱԳՆ ղեկավար

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկը. Արխիվային լուսանկար
Sputnik
Բերբոկը նշել է, որ Գերմանիայի իշխանությունները չեն ցանկանում կրկնել անցյալի սխալները և անիրագործելի խոստումներ տալ:
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Բեռլինը դեմ է Ռուսաստանից գազի և նավթի լիակատար էմբարգոյին, քանի որ չի կարող միանգամից հրաժարվել ռուսական էներգառեսուրսներից: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկը՝ ելույթ ունենալով արտասահմանում գերմանական առաքելությունների ղեկավարների խորհրդաժողովում։
«Գերմանիայի կանցլերը, էկոնոմիկայի նախարարը և ես՝ որպես արտաքին գործերի նախարար, միշտ ասել ենք, որ մենք չենք ցանկանում կրկնել անցյալում Գերմանիայի կատարած սխալները և չենք տալիս խոստումներ, որոնք չենք կարող կատարել: Այդ պատճառով մենք չենք կարող միանգամից հրաժարվել ՌԴ - ի հանածո էներգիայից», - հայտնել է նա։
Ռուսաստանը գազի խոշորագույն արտահանողն է դեպի Եվրոպա, տարածաշրջանում սպառվող գազի շուրջ 40 տոկոսը մատակարարում է մի քանի երթուղիներով՝ «Հյուսիսային հոսքի» (ուղղակիորեն Գերմանիա ՝ Բալթիկ ծովով), Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի, «Յամալա-Եվրոպայի» և «Թուրքական հոսքի» (Սև ծովով):
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ բարեկամական երկրներ գազի մատակարարումները կատարելու է ռուբլիով։ Պուտինը հանձնարարել է Կենտրոնական բանկին և կառավարությանը մեկշաբաթյա ժամկետում որոշել Եվրոպայի հետ ռուբլով գործարքների կարգը։ Ընդ որում, նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել նույն ծավալներով և գներով, որոնք արձանագրվել են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ իրենց համար թանկ է իր հեղինակությունը: