«Բիթլզը» մեզ համար երաժշտության այբբենարանն էր. Բրայան Մեյը՝ Something երգի մասին

Բրայան Մեյ
Ցավոք, հիմա նման երաժշտություն քիչ է հայտնվում։ Տարվելով տեխնիկական որոնումներով՝ երաժիշտները մոռանում են, որ կարևորը երգիչն է և նրա երգը, նշել է երաժիշտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. «Բիթլզի» երգերն անհնար է չսիրել, դրանք ռոք երաժշտության այբուբենն են, հայտարարել է Queen-ի կիթառահար Բրայան Մեյը՝ Երևանում Starmus գիտության և արվեստի փառատոնի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Բրայան Մեյը հին բիթլոման է (ինչպես և նրա մյուս ընկերները Queen-ից)։ 2014 թվականին երգչուհի Քերի Էլիսի հետ շրջագայության ժամանակ նա որոշել էր կատարել Something երգը։
«Այդ երգը մենք պատահական ընտրեցինք, ուրիշ երգ էինք փնտրում, որը կհամապատասխաներ Քերիի ձայնին։ Բայց առհասարակ «Բիթլզի» երգերն առանձնահատուկ են։ Ես չեմ ուզում շատ բան փոխել, երբ կատարում եմ դրանք։ Բայց միաժամաակ, երբ դրանք կատարում ես, մի տեսակ առանձնհատուկ ազատություն ես զգում»,-ավելացրել է նա։
Հարցին, թե ինչու հիմա նոր «Բիթլզ»-ներ և «Քուին»-ներ չեն հայտնվում, Մեյը պատասխանեց, որ հիմա երաժշտություն հորինելը հանգում է տեխնոլոգիաներին, իսկ դրա հետևում երբեմն մոռացվում է, որ գլխավորը երգիչն է ու նրա երգը։
«Queen-ում մեր բախտը շատ է բերել, քանի որ մեզ մոտ տաղանդների հավաքածու է հավաքվել։ Մենք լրացնում էինք միմյանց, քննադատում միմյանց, և այդպես ստեղծվում էր ստեղծագործական ապուր, որի մեջ մենք եփվում էինք»,- հիշում է նա։
Տավուշի երեխաները վախենալու բան ունե՞ն Բրայան Մեյից. երաժիշտը բացատրել է` ինչ կլինի բեմում
Հիշեցնենք, որ Բրայան Մեյը մի քանի տարի առաջ դարձել է Starmus փառատոնի համահիմնադիր, որի նպատակն է մոտեցնել գիտությունն ու արվեստը։ Երևանում անցկացվող 6-րդ փառատոնին ժամանել են մի շարք հայտնի ռոք երաժիշտներ, ինչպես նաև բնական գիտությունների Նոբելյան դափնեկիրներ։