ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Զապորոժիեի շրջանի Բերդյանսկ քաղաքի կենտրոնում` քաղաքային իշխանության վարչական շենքի մոտ, պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։ Նա ասել է, որ պայթեցրել են քաղաքի պարետի ավտոմեքենան։
«Պարետին պատկանող մեքենան կանգնած է եղել քաղաքապետարանի մոտ, հետո փոխհրաձգություն է տեղի ունեցել»,- ասել է Ռոգովը Solovyov Live-ի եթերում։
Պայթյունի հետևանքով վիրավորված Բերդյանսկի պարետը ծանր վիճակում հոսպիտալացվել է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 194-րդ օրը։