Բերդյանսկում երկրորդ պայթյունն է որոտացել. հանգամանքները պարզվում են

Հյուրանոց Բերդյանսկում. Արխիվային լուսանկար
Զապորոժիեի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամի խոսքով` պայթյունի վայր են մեկնել հրշեջները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Բերդյանսկում հնչել է երկրորդ պայթյունը, դեպքի վայր են մեկնել հրշեջները։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման ղեկավար, Զապորոժիեի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Երկրորդ պայթյունը հնչել է Բերդյանսկի Սլոբոդկա թաղամասում։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,– գրել է նա։
Նշենք, որ Բերդյանսկում առաջին պայթյունը եղել է վարչակազմի շենքի մոտակայքում։ Իշխանությունները կատարվածը որակել են որպես ահաբեկչություն։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ պայթեցվել է մի ավտոմեքենա, որը պատկանել է քաղաքի պարետ Արտյոմ Բարդինին։ Նա ծանր վիճակում հոսպիտալացվել է։