Բավրայի մաքսակետը սեպտեմբերի 9-ին ժամանակավորապես չի գործի

Բավրայի մաքսակետը. Արխիվային լուսանկար
Մաքսակետը չի գործի Նինոծմինդայում նոր մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով պայմանավորված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Բավրայի մաքսակետը սեպտեմբերի 9-ին ժամանակավորապես չի գործի, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Նշվում է, որ վրացական կողմում՝ Նինոծմինդայում նոր մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով պայմանավորված, ժամանակավորապես չի գործի ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժինը:
Մասնավորապես, Բավրայի մաքսակետը փակ կլինի սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ից մինչև 23:00-ն: