ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը էներգետիկ ճգնաժամի մեջ հայտնվելով՝ քաղում է ՌԴ–ի և ՌԴ նախագահի նկատմամբ կիրառած պատժամիջոցների պտուղները։
«Մենք գազի հետ կապված բարդություններ չունենք։ Արևմուտքն իսկապես իր արածի պտուղներն է քաղում։ Արևմուտքի վերաբերմունքը, հարգարժան Պուտինի նկատմամբ դիրքորոշումն ու պատժամիջոցներն են հանգեցրել դրան։ Պուտինն իր ունեցած բոլոր զենքերն օգտագործում է», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էրդողանը։
«Ցավոք, այսպիսի իրավիճակ է ստեղծվել, և Արևմուտքում, կարելի է ենթադրել, շատ ծանր ձմեռ է լինելու։ Մենք նման խնդիր չունենք»,-հավելել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնեք՝ ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Եվրամիությունը հազիվ թե կարողանա առաջիկա 5-10 տարում ամբողջությամբ փոխարինել ռուսական նավթն ու գազը, այդ հարցում համակարծիք են ոլորտի առանցքային խաղացողները: Նախարարի կարծիքով՝ Եվրոպայի կողմից ռուսական նավթից հրաժարվելու մասին քննարկումն անգամ բացասաբար է ազդում շուկայի վրա, այն անմիջապես արձագանքում է դրան։
Նովակը նշել էր, որ առանց ՌԴ-ից մատակարարվող նավթի ու գազի աշխարհում կոլապս տեղի կունենա, իսկ գներն անկանխատեսելի կլինեն։