Այս տարի Ռուսաստանից 419 հազար մարդ է հեռացել. նրանցից 49 հազարը Հայաստան են եկել

ՌԴ–ում միգրացիան 2022 թվականին նվազել է 96 հազարով այն դեպքում, երբ 2021 թվականին այն աճել էր 114 հազարով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. 2022 թվականի սկզբից Ռուսաստանից Հայաստան է մեկնել 49 հազար մարդ։ այս մասին հայտնում է РБК–ն` հղում անելով Ռոսստատի տվյալներին։
Նշվում է, որ տարեսկզբից Ռուսաստանը լքել է 419.000 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում երկիրը լքել էր 202.000 մարդ։ Միգրացիան 2022 թվականին նվազել է 96 հազարով այն դեպքում, երբ 2021–ին աճել էր 114 հազարով։
Էստոնիան ծրագրում է սահմանափակել ռուսաստանցիների մուտքը, որոնք ԵՄ այլ երկրների վիզա ունեն
Ռուսաստանից ԱՊՀ երկրներ է մեկնել 368 հազար մարդ, վերադարձել են 294 հազարը (միգրացիոն արտահոսքը կազմել է 73 հազար՝ 2021 թվականի 111 հազարի համեմատ)։ Ավելի քան 50 հազար մարդ մեկնել է արտասահման, իսկ 27 հազարը` վերադարձել (նվազել է 23 հազարով՝ 2021 թվականի 2,5 հազար աճի դիմաց)։
Ռուսաստանից ամենաշատը մեկնել են Ուկրաինա (79,6 հազար), Տաջիկստան (58,4 հազար), Հայաստան (49 հազար), Ղրղզստան (43,6 հազար), Ղազախստան (40,7 հազար) և Ուզբեկստան (38,6 հազար): ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից այս հարցում առաջատարներն են եղել Չինաստանը (6,6 հազար), Վիետնամը (5,4 հազար) և Հնդկաստանը (4,1 հազար):
Տարեսկզբից Ռուսաստանում ժամանակավոր ապաստան է ստացել 64,5 հազար մարդ։ Ամենաշատ փախստականներն ապրում են Մոսկվայում՝ 215 մարդ։
Բացի այդ, ըստ Ռոսստատի տվյալների, տարեսկզբից Ռուսաստանում բնակչության ընդհանուր թիվը նվազել է 480,6 հազարով կամ 0,33%-ով։ Բնակչության բնական անկումը կազմել է 383,8 հազար մարդ, որը 2021 թվականի (421,9 հազար )համեմատ նվազել է։
Ռուսաստանի 11 օդանավակայաններում երկարաձգվել է թռիչքների սահմանափակումների ռեժիմը
Ռոսստատի տվյալներով՝ 2014 թվականից Ռուսաստանում ծնվածների բացարձակ թիվը նվազել է` 2021 թվականի վերջին կազմելով 1,39 միլիոն մարդ, ինչը 3 տոկոսով պակաս է 2020 թվականի արդյունքից։