Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Միխայիլ Ամիրխանյանին

Միխայիլ Ամիրխանյանը. Արխիվային լուսանկար
Բրյուսովի անվան համալսարանի գիտական ղեկավարին շնորհվել է Պուշկինի մեդալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի գիտական ղեկավար Միխայիլ Ամիրխանյանին։

Ամիրխանյանին շնորհվել է Պուշկինի մեդալ` Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։

Բացի այդ, ՌԴ նախագահի հրամանով Բարեկամության շքանշանով են պարգևատրվել Գվատեմալայում և Շվեդիայում ՌԴ դեսպանները, ինչպես նաև ՌԴ-ում Կուբայի դեսպանը։