US Open. Կարեն Խաչանովն առաջին անգամ կխաղա 1/4 եզրափակիչում

Կարեն Խաչանովը Տոկիոյի օլիմպիադային. Արխիվային լուսանկար
Աշխարհի առաջին ռակետ ռուս Դանիլ Մեդվեդևն ավարտեց իր ելույթները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-2022-ի քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչի խաղում նա 4:6, 6:3, 6:1, 4:6, 6:3 հաշվով հաղթեց իսպանացի Պաբլո Կարենո-Բուստային: Հանդիպումը տևել է 3 ժամ 23 րոպե։
Իսկ աշխարհի առաջին ռակետ ռուս Դանիլ Մեդվեդևն ավարտեց իր ելույթները US Open-2022-ում։ 1/8 եզրափակիչի խաղում նա զիջեց ավստրալացի Նիկ Կիրյոսին՝ 6:7 (11:13), 6:3, 3:6, 2:6:
Հանդիպումը տևեց 2 ժամ 56 րոպե։ 1/4 եզրափակչում Կիրյոսը կխաղա Կարեն Խաչանովի հետ։