ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի բասկետբոլի հավաքականը վրացական թիմի հետ խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո սպառնում է լքել «Եվրոբասկետ–2022»-ը։
Նախօրեին Թբիլիսիում կայացել է բասկետբոլի Եվրոպայի 2022թ.առաջնության 3-րդ տուրի հանդիպումը, որում Վրաստանի հավաքականը հաղթել է թուրքական թիմին: Մրցաշարն ավարտվել է 88:83 հաշվով։ Խաղի ժամանակ և դրանից հետո արդեն 2 թիմի ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել։ Արդյունքում Ֆուրքան Քորքմազի և Դուդա Սանաձեի խաղացողները հեռացվել են խաղադաշտից։
Իր հերթին Թուրքիայի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Օմեր Օնանը հայտարարել է, որ Թուրքիայի հավաքականի մարզչական շտաբը կազմակերպիչներից պահանջում է իրենց տրամադրել միջանցքի տեսախցիկների տեսագրությունը: Հակառակ դեպքում սպառնում են լքել մրցաշարը։
Ինչպես պնդում է թուրքական կողմը, թուրք բասկետբոլիստի վրա հարձակմանը մասնակցել են ոչ միայն Վրաստանի հավաքականի բասկետբոլիստները, այլև մի քանի տասնյակ ոստիկան։ Իր հերթին Վրաստանի հավաքականի խաղացողը նշել է, որ նման բան չպետք է լինի բարեկամ երկու երկրի թիմերի միջև։ Նրա խոսքով` Քորքմազը դեռ խաղադաշում է իրեն ասել, որ հանդերձարանում կխոսի իր հետ։