Սա ահաբեկչություն է. Պեսկովը` Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի մասին

 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այժմ կարևոր էտեղեկություն ստանալ, թե ինչ է տեղի ունեցել Աֆղանստանում ռուս դիվանագետների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունը, հայտարարել է, որ խոսքը ահաբեկչության մասին է, և այժմ գլխավորը ռուս դիվանագետների մասին պատահարի վայրից տեղեկատվություն ստանալն է: Նա այսօր նման կարծիք է հայտնելլրագրողների հետ զրույցում։
«Անշուշտ, խոսքը ահաբեկչության մասին է, բացարձակապես անթույլատրելի։ Ընդհանուր առմամբ, մենք վճռականորեն դատապարտում ենք նման ահաբեկչությունը», - ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի մոտ մարդկանց խմբի մեջ գտնվող մահապարտը պայթուցիկ սարք է գործարկել: Ականատեսները հայտնել են, որ ահաբեկչության զոհերի թիվը կարող է հասնել 20-ի։
ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է առնվազն 10 մահացածի և 8 հոսպիտալացվածների մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ 2 ռուսաստանցի դիվանագետ է զոհվել։