Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորումը. Ուշակով

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները կքննարկեն նաև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը:
«Նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով քննարկում։ Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ նախագահների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է անվտանգությունը տարածաշրջանում», - ասել է Ուշակովը։
Տեղեկացվում է, որ կողմերը կքննարկեն նաև ռուս-հայկական հարաբերությունների առանցքային ասպեկտները, ներառյալ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։
Երեկ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ: