Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում

Արխիվային լուսանկար
Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը:
Կողմերը կքննարկեն նաև ռուս-հայկական հարաբերությունների առանցքային ասպեկտները, ներառյալ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։