ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik․ Հունիսի սկզբից մոտ 4,7 հազար ուկրաինացի զինվորականներ մարտական պատրաստության դասընթաց են անցել Մեծ Բրիտանիայի տարածքում: Տեղեկությունը հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ Բրիտանիան որոշում է կայացրել ընդլայնել ուկրաինացի զինվորականների համար նախատեսված մարտական դասընթացները երեքից հինգ շաբաթ, որ «Ուկրաինայի տասնյակ հազարավոր քաղաքացիներին առաջնագծի համար զինվորների վերածեն»:
Նշվում է, որ ուկրաինացիների ուսուցմանը մասնակցում են հրահանգիչներ 9 երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Դանիայից, Ֆինլանդիայից, Նորվեգիայից, Լիտվայից, Շվեդիայից, Նիդեռլանդներից ու Նոր Զելանդիայից: