ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, հայտնում են նախարարության մամուլի ծառեայությունից։
Տեղեկացվում է, որ Միրզոյանը Մոսկվայում կհանդիպի իր գործընկեր, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հայ֊ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր։
Նշենք, որ սպտեմբերի 1-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։
Կողմերը հանգամանալից քննարկել էին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու հեռանկարները։