Մհեր Սեդրակյանը ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն

Կալանքը կիրառվել է դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանն այսօր ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։
Սեդրակյանի գույքի վրա, որպես հայցի նախնական ապահովման միջոց, դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա դատարանը կիրառել է կալանք:
Հիշեցնենք, որ հուլիսին հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության 11-րդ հայցադիմումը։
2020թ–ի սեպտեմբերի 8–ին Մհեր Սեդրակյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: