Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ Բակիտժան Սագինտաևին. ինչ են քննարկել

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բակիտժան Սագինտաևի
Արդի մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների մասին է քննարկում եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բակիտժան Սագինտաևին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում անդամ երկրների միջև ապահովագրության, ֆինանսական շուկաների ոլորտներում համագործակցության, ինչպես նաև ազգային արժույթներով փոխադարձ առևտրի իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր:
Երկուստեք կարևորվել է արդի մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացումը: