ՄԱԳԱՏԷ-ն պատրաստվում է զեկույց հրապարակել սեպտեմբերի 6-ին Զապորոժիեի ԱԷԿ այցելության մասին

Էլեկտրակայանում մշտական հիմունքներով գործակալության երկու ներկայացուցիչ է մնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակության առաքելությունը կավարտվի սեպտեմբերի 6-ին: Այս տեղեկությունը հայտնել է Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Նրանց ամեն տեսակ աջակցություն է ցուցաբերվել։ Մենք շահագրգռված ենք ԱԷԿ-ում իրավիճակի օբյեկտիվ և հավասարակշիռ գնահատականի հարցում», - ասել է Ռոգովը։
Նրա խոսքով՝ ատոմակայանում որպես դիտորդ մնացել են ՄԱԳԱՏԷ-ի երկու ներկայացուցիչներ, ավելի վաղ օբյեկտում 13–հոգանոց պատվիրակություն է եղել:
«Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտնում է, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության մասնագետները պատրաստվում են հրապարակել իրենց դիրքորոշումը Զապորոժիեի ԱԷԿ կատարած այցի արդյունքների վերաբերյալ:
Ուկրաիայի ԶՈւ–ն սեպտեմբերի 2-ին կրկին փորձել է գրավել Զապորոժիեի ատոմակայանը
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 193-րդ օրը։