Կորոնավիրուսի դեպքերը կայուն աճում են, բայց պատվաստման գործընթացը պասիվ է. Սահակյան

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը օգոստոսի սկզբից կայուն աճում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում վերջին 14 օրվա ընթացքում նախորդ 14 օրվա համեմատ կորոնավիրուսային հիվանդության 23 տոկոս աճ է գրանցվել։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
Ամբողջապես պատվաստվածների թիվը ՀՀ–ում հատել է 1 միլիոնի սահմանը. քանի՞սն են բուստեր ստացել
Նրա խոսքով` Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության առումով իհարկե հարաբերական կայուն վիճակ է, բայց օգոստոսի սկզբից սկսած հիվանդության կայուն աճ է նկատվում։
«Եթե նախորդ շաբաթ այդ աճը 10-12 տոկոս էր, ապա այժմ կրկնակի զարգացում ենք ունեցել։ Առավել շատացել են մինչև 2 տարեկան երեխաների և 60–ից բարձր անձանց հիվանդացության դեպքերը», – ասաց Սահակյանը։
Անդրադառնալով պատվաստման գործընթացին` Սահակյանն այն գնահատեց պասիվ։
«Նախորդ տարի նույն ժամանակահատվծում օրական գրանցվում էր մոտ 20.000–25.000 պատվաստում։ Այդ թվերը մենք վաղուց չունենք։ Այժմ օրական գրանցում ենք 300-500 պատվաստում»,–ասաց նա։
«Pfizer»-ի ղեկավարը չորս պատվաստումից հետո վարակվել է կորոնավիրուսով
Սահակյանի խոսքով` բավական ցածր է խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումների քանակը։ Մասնավորապես` տարեցների ընդամենը 3,8 տոկոսն են ստացել բուստեր դեղաաչափ։ Նշվում է, որ ոչ մի բուժհաստատություն պատվաստանյութերի պակաս չունի։
COVID-ը Հայաստանում