Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Երևանի կենտրոնում

Երևան. Աբովյանի պուրակ. Արխիվային լուսանկար
Խոստանում են նշված ճանապարհահատվածում իրականացնել համապատասխան գծանշման աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա - Սարալանջի – Հերացի - Աբովյան - Շարիմանյան փողոցների հանգույցում: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի բաժինը` հավելելով, որ սա արվում է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
«Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթևեկելը հնարավոր կլինի միայն Հերացի - Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթևեկելը ինչպես նախկինում` և՛ դեպի Աբովյան փողոց, և՛, վերադասավորվելով, Հերացի փողոց:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման աշխատանքներ:
Հավելենք, օգտատերերը հիմնականում դժգոհ են մնացել այս որոշումից և քննադատող մեկնաբանություններ գրել քաղաքապետարանի ֆեյսբուքյան գրառման տակ։