Բայդենը հիմար է անվանել ցուցարարին, որը փորձել է ընդհատել նրան

Վերջին շաբաթներին Բայդենը պարբերաբար քննադատում է Թրամփին և նրա կողմնակիցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վիսկոնսին նահանգում իր ելույթի ժամանակ հիմար է անվանել այն ցուցարարին, որը փորձել է ընդհատել նրան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Թողեք նրան, ցանկացած մեկն իրավունք ունի հիմար լինել»,– ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը ելույթ է ունեցել երկրում նշվող Աշխատանքի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ, երբ դահլիճից բղավոցներ են հնչել։ Բայդենը կրկին քննադատել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներին։
«Մենք պայքարում ենք Ամերիկայի հոգու համար»,– հայտարարել է Բայդենը։
«MAGA–հանրապետականները և այդ տղան, որին դուք դուրս հրավիրեցիք, ոչնչացնում են ժողովրդավարությունը»,– ասել է Բայդենը։
Վերջին շաբաթներին Բայդենը պարբերաբար քննադատում է Թրամփի կողմնակիցներին։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նրանք կիսաֆաշիստական փիլիսոփայություն են դավանում և երկրին սպառնացող ծայրահեղականություն են ներկայացնում։