ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելում այս գիշերը սպանվել է անկախ հետաքննող լրագրող Նիդալ Ագբարիան, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցներին:
«44-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Ումմ էլ Ֆահմ քաղաքում։ Տուժածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Էմեկ» բժշկական կենտրոն», —ասել են ոստիկանությունից։
Ավելի ուշ բժիշկները հայտնել են, որ տղամարդը մահացել է։
Իսրայելական ԶԼՄ – ներն այսօր հաղորդել են, որ մահացածը արաբ հետաքննող լրագրող Նիդալ Ագբարիան է։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
«Եդիոտ Ախրոնոտ» պարբերականը հայտնում է, որ անցյալ տարվա հունիսին նրա դեմ մահափորձ կատարել են։ 2021 թվականի հունիսին անհայտ անձինք գնդակոծել են լրագրողի տունը, սակայն այն ժամանակ նա չէր տուժել։