Հայկական կողմը Վարդենիսից չի կրակել. ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանցիների տարածած լուրը

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ–ի լիարժեք վերահսկողության ներքո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշենք` ադրբեջանցիները հաղորդագրություն էին տարածել, իբր հայկական կողմը Վարդենիսի դիրքերից կրակել է ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ։

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,- ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանական գերատեսչությունից վստահեցնում են, որ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ-ի լիարժեք վերահսկողության ներքո:
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն երեկվա ընթացքում 2 անգամ էր նույն բնույթի ապատեղեկատվություն տարածել։