Պեսկովն անդրադարձել է ՌԴ նախագահի հավանական մասնակցությանը G20-ի գագաթնաժողովին

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է այցելել G20-ի գագաթնաժողովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Բոլոր գործոնները, այդ թվում անվտանգությանը վերաբերող, հաշվի կառնվեն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ G20-ի գագաթնաժողովին մասնակցության ձևաչափը որոշելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հեռուստածրագրին տված հարցազրույցի ժամանակ։
«Մեր մասնակցության ձևաչափը որոշելու համար, հատկապես որ բարձր մակարդակով հրավերը կա, որի համար շնորհակալ ենք առաջիկա գագաթնաժողովի կազմակերպիչ երկրին, հաշվի են առնվելու բոլոր, այդ թվում՝ անվտանգությանն առնչվող գործոնները»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է այցելել G20-ի գագաթնաժողովը. այն կանցկացվի նոյեմբերին, Բալի կղզում։